Հունվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին հավատարմագրերի ընդունման ժամանակ մտքեր են փոխանակել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև տարբեր ոլորտներում, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Բարձրացվել են երկու երկրների տնտեսական, էներգետիկ ոլորտներում և գործարար շրջանակների միջև համագործակցության հարցեր։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ։
