ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ ՌԴ նավթաբազայում՝ ուկրաինական ԱԹՍ-ի հшրձшկումից հետո

Բրյանսկի իշխանությունները հայտնել են Կլինցի քաղաքի նավթաբազայում բռնկված հրդեհի մասին: Հրդեհը տեղի է ունեցել օբյեկտի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։

«ԱԹՍ-ն ճնշվել է ՌԴ Պաշտպանության նախարարության ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով։ Օդային թիրախի ոչնչացման ժամանակ զինամթերքը թափվել է նավթաբազայի վրա», — ասել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը։

Վառելիքի բաքերը այրվում են փլուզված տարածքում: Հրդեհի դեմ պայքարում են արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչության և Բրյանսկի հրշեջ-փրկարարական կենտրոնի փրկարարները: Ներգրավվել է 13 հրշեջ մեքենա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում