Բոլորիս կողմից շատ սիրված պասուց տոլմայի բաղադրատոմսը Ձեզ հարկավոր է․ Ցորեն, սիսեռ, բլղուր, ոսպ, հաճար Սոխ — 2 հատ խոշոր Տոմատի մածուկ — 2,0-2,5 ճ․գ․ Բուսական յուղ — 0,5 ճ․գ․ Աղացած կարմիր պղպեղ (պապրիկա և չիլի) — յուրաքանչյուրը 1,5 թեյի գդալ Աղ — 1 ճ.գ. Թարմ համեմ Չորացրած ռեհան Բոլոր հացահատիկները՝ ցորենը , բլղուրը , ցորենը և մյուս բաղադրիչները լավ լվանալ հոսող ջրի տակ, մի քանի ժամ թրջել տաք ջրի մեջ: Ապա միասին լցնել խորը ամանի մեջ: Սոխը մանր կտրատել և 3 ճ/գ. բուսական յուղով տապակել մինչև դարչնագույն դառնա։ Խառնել մանր կտրատած համեմը, ռեհանը, տոմատի մածուկի կեսը, աղը, պղպեղը, մնացած ձեթը, ավելացնել ձավարեղենով ամանի մեջ: Մանրակրկիտ խառնել։ Թթու կաղամբը լվանալ տաք ջրով, կտրատել մեծ տերևներով։ Կաղամբի յուրաքանչյուր տերեւի վրա դնել 3-4 ճ/գ. միջուկ, փաթաթել: Փաթաթած տոլման լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղաջրի մեջ նոսրացրած տոմատի մածուկի մնացած մասը (աղաջուրը պետք է 2 սմ վերև լինի տոլմայից)։ Տոլմաների վրա ծանր իր դրեք։ Մարմանդ կրակի վրա եփում ենք 1,5-2 ժամ։ Պասուց տոլման մատուցել սառը վիճակում։ Ձեզ ենք ներկայացնում տոլմա պատրաստելու բոլոր գաղտնիքները ՝ փաթաթելուց մինչև ֆարշ բռնել Տոլման հայկական ամենահամեղ ուտեստներից մեկն է։ Պատմաբան, խոհարարական գրքերի հեղինակ Պոխլյոբկինին հայտնել է, որ տոլման հայկական խոհանոցի ուտեստ է։ Եվ նման պնդումները շատ են։ Այսպիսով, Xohanoc.am-ը ձեզ է ներկայացնում տոլմա պատրաստելու բոլոր գաղտնիքները ՝ փաթաթելուց մինչև ֆարշ բռնել։ Բաղադրամասեր երկար բրինձ — 1 բաժակ, տավարի միս լավ որակի — 1 կգ, խոզի յուղոտ միս — 300-400 գ, սոխ — 600 գ, չորացրած թարխուն — 4 ճ.գ., չորացրած ռեհան — 4 ճ.գ., չորացրած անանուխ — 0,5 թեյի գդալ, սխտոր — 1 գլուխ, խաղողի տերևներ (պահածոյացված) — 400 գ, կարագ — 3-4 ճ.գ., աղ ըստ ճաշակի, աղացած պղպեղ ըստ ճաշակի, սամիթ, մաղադանոս, ջուր Մաքրել սոխը, սխտորը: Խաղողի տերեւները լվանալ տաք ջրով, խնամքով շարել ափսեի վրա։ Բրինձը մի քանի անգամ լվանալ սառը ջրով։ Լվացեք տավարի և խոզի միսը: Մսաղացի միջոցով աղացեք միսը, սոխը, սխտորը, թարմ սամիթը, մաղադանոսը: Աղացած մսին ավելացնել բրինձը, չորացրած ռեհանն ու թարխունը։ Լավ խառնել, ավելացնել աղ ու պապրիկա։ Կափարիչով փակել աղացած միսը և թողնել ամբողջ գիշեր սառնարանում։ Խաղողի տերևները ափսեի վրա դնել, վրան լցնել աղացած միսը և փաթաթել։ Տոլմաները գեղեցիկ շարքերով դնել կաթսայի մեջ։ Ես օգտագործում եմ չուգունե թավան, ինչպես մայրս է սովորեցրել ինձ: Նա ասաց, որ չուգունի մեջ տոլման համեղ է ստացվում։ Վերջում պետք է մի քանի խաղողի տերեւ դնել, ապա՝ վերին շերտին ափսե։ Լցնել ջուր, որպեսզի ծածկի ափսեն: Կափարիչով կաթսան փակել և մարմանդ կրակի վրա մոտ մեկ ժամ կամ մի փոքր ավելի եփ գալ։
Պասուց տոլմա պատրաստեք այսօր անպայման․ Ահա լավագույն բաղադրատոմսը
