Իհարկե, քաղցր ուտեստների մեջ կան նաև առողջարարներ՝ հալվան դրանցից է։ Պատրաստվում է քնջութի սերմերից, ընկույզից՝ մեղրի և բուսական յուղի հավելումով։ Հաճախ ավելացվում են հավելյալ բաղադրիչներ, ինչպիսիք են պիստակը, գետնանուշը, կակաոն և նուշը: Ինչու է հալվան այդքան օգտակար. Հալվան ունի յուրահատուկ սննդային հատկություններ։ Զարմանալիորեն այն սպիտակուցի, նատրիումի, մագնեզիումի, ցինկի և սննդային թթուների ամենահարուստ աղբյուրն է։ Ահա ևս ինչ է այն պարունակում. Վիտամին B Հալվան պարունակում է ամենաշատ վիտամին B1 և թիամին: Սրանք վիտամիններ են, որոնք աջակցում են նյարդային համակարգին և խթանում սրտի մկանների աշխատանքը: Նրանք նպաստում են օսլայի և սախարոզայի արագ քայքայմանը և նորմալացնում թթվայնությունը: Վիտամին B1-ն օգնում է օրգանիզմին ածխաջրերը վերածել գլյուկոզայի, որը մարդու ուղեղի էներգիայի հիմնական աղբյուրն է: B վիտամիններն ազդում են մեր տրամադրության վրա։ Վիտամին D Այս վիտամինը մասնակցում է բջջային թաղանթների կառուցմանը։ Նվազեցնում է արյան մակարդումը, նվազեցնում խոլեստերինի մակարդակը, արյան ճնշումը, նպաստում է քաշի կորստին, բարելավում է ուղեղի աշխատանքը։ Խորհուրդ է տրվում արթրիտով տառապող, վարակների հակված, էմոցիոնալ խնդիրներ ունեցող մարդկանց։ Եթե ամենօրյա սթրես եք ապրում, ապա խորհուրդ է տրվում ընդունել նաև այս վիտամինը։ Աղանդերը պարունակում է նաև վիտամին F, որը բավականին հազվադեպ է հանդիպում սննդի մեջ։ Արևելյան քաղցրավենիք, որը շատ են սիրում հայերը․ Ամենահամեղ հալվայի բաղադրատոմսը Հալվան արևելյան աղանդեր է, որը տարածվել է ամբողջ աշխարհում։ Հայաստանում արևելյան խոհանոցը նոր համ է գտել. Հայերը սիրում են այն պատրաստել մեղրով, ընկույզով և դոշաբով: Հայաստանում հալվա կարելի է հյուրասիրել ինչպես մի բաժակ սուրճով, այնպես էլ մեծ, ավանդական տոների ժամանակ։ Հայկական ռեստորաններում ընդունված է տաք հալվա մատուցել վանիլային պաղպաղակով։ Չնայած այն հանգամանքին, որ հալվան արևելյան քաղցրավենիք է, այն ամեն երկրում տարբեր կերպ են պատրաստում։ Հայաստանում հալվան պատրաստում են ցորենի ալյուրից։ Ահա բաղադրատոմսը․ Բաղադրիչներ Ցորենի ալյուր — 500 գ Հալած յուղ — 100 գ Շաքարավազ — 200 գ Ջուր — 50 մլ Ալյուրը լցնել խորը տապակի մեջ, այնտեղ ավելացնել հալած յուղը։ Հարում ենք այնքան, մինչև թավայի պարունակությունը վերածվի ոսկեգույն փխրուն զանգվածի։ Ավելացնում ենք շաքարավազն ու եռման ջուրը և շարունակում հարել մինչև համասեռ զանգված ստանալը։ Ստացված հալվան լցնում ենք կաղապարի մեջ և թողնում սառչի։ Կարող եք մատուցել։ Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։
Հալվայի առավելությունները, որոնց մասին չեք էլ մտածում
