Ընդհանուր առմամբ սմբուկի կիրառումը սննդի մեջ դրական ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա ու օգնում է շատ հիվանդությունների կանխարգելման հարցում։ Միաժամանակ չի կարելի ասել, որ պտուղը հարուստ է վիտամիններով․ այն ասկորբինաթթու ու В խմբի վիտամիններ է պարունակում, սակայն քիչ քանակությամբ։
Սմբուկով աղցան
Օգտակար է գեղեցիկ կազմվածք ունենալու համար
Սննդաբանների կարծիքով՝ սմբուկը դասվում է գեղեցիկ կազմվածք ապահովող լավագույն մթերքների շարքում։ Այս պտղի հարյուր գրամը ընդամենը 30 կկալ է պարունակում, միաժամանակ այն հարուստ է բջջանյութով, որը կարող է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը։ Իսկ պեկտինի բարձր քանակությունը նպաստում է աղիների լիարժեք աշխատանքին։
Սակայն պետք է հաշվի առնել, որ տապակելիս սմբուկը շատ հեշտ է ձեթը ներծծում, այդ պատճառով վերջնական ուտեստը կարող է չափազանց յուղոտ լինել։ Պետք է նկատի ունենալ, որ այս բանջարեղենի կտորները 10 րոպե ջրի մեջ պահելուց հետո դրանք ավելի քիչ ձեթ կներծծեն։
Կտրտած սմբուկ
Կարգավորում է սրտի աշխատանքը
Սմբուկը նպաստում է օրգանիզմից խոլեստերինի վնասակար ավելցուկը հեռացմանը, հենց այդ պատճառով սննդաբանները խորհուրդ են տալիս սմբուկ շատ օգտագործել հատկապես սրտանոթային հիվանդությունների հակում ունեցող մարդկանց։
Միաժամանակ սմբուկի միջուկում եղած կալիումը նպաստում է նյութափոխանակությանն ու խթանում սրտի աշխատանքը։
Շատ օգտակար է շաքարային դիաբետ ունեցողների համար, քանի որ դրա կիրառումը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի խտությունը։
Սմբուկ
/ Օգտակար է վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքի համար
Հայտնի է, որ վահանաձև գեղձը կենսական կարևորություն ունեցող օրգան է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի՝ նյարդային համակարգի, նյութափոխանակության, բջիջների ու հյուսվածքների աճի վրա։ Յոդն իր հերթին մարդու օրգանիզմի ամենապահանջված միկրոտարրերից է, քանի որ այն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի համար։
Սմբուկը հարուստ է յոդով, այդ պատճառով էլ այն մաքրելուց հետո ձեռքերը սկսում են սևանալ։ Հետևաբար՝ այն հրաշալի միջոց է խպիպից ազատվելու համար։
Դանդաղեցնում է ծերացումը
Սմբուկի բաղադրության մեջ եղած հակաօքսիդանտները ճնշում են ժամանակից շուտ ծերություն առաջացնող ազատ ռադիկալների ազդեցությունը։ Հակաօքսիդանտների շնորհիվ նվազում է նաև ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման ռիսկը։ Իսկ պղնձի պարունակությունը բարենպաստ ազդեցություն ունի արյան բաղադրության ու դեմքի մաշկի որակի լավացման վրա։
Պետք է նշել, որ սմբուկը գրեթե չի կորցնում հակաօքսիդանտները խաշելիս կամ տապակելու ընթացքում։
