Այն համարվում է նաեւ «աստղային» նախաճաշ: Շիլան կարելի է պատրաստել նաեւ թարմ կամ չորացված մրգերի համադրությամբ: Ներկայացնում ենք վարսակի փաթիլներով դիետիկ շիլայի բաղադրատոմս’ չրերով:
Չորս բաժին շիլայի համար անհրաժեշտ է.
50 գրամ վարսակի փաթիլ
350 միլիլիտր կաթ
100 գրամ չամիչ
100 գրամ ծիրանաչիր
100 գրամ սալորաչիր
2 ճաշի գդալ մեղր։
Պատրաստման եղանակը.
— Վարսակի փաթիլները լցնել եռացող կաթի մեջ, անընդհատ խառնելով եփել երկու րոպե, կաթսան վերցնել կրակից:
— Կրակին դնել թավան, մեջը լցնել մեղրը, խառնել մինչեւ փոքրիկ պղպջակների ի հայտ գալը, ապա լցնել մանր կտրատած ծիրանաչիրն ու սալորաչիրը, չամիչը, արագ խառնել, մեկ րոպեից վերցնել կրակից:
— Կրակին դնել եփված վարսակի փաթիլներով կաթսան, ավելացնել մեղրով եւ չրերով զանգվածը, լավ խառնել, եփել եւս երկու րոպե, եւ շիլան արդեն պատրաստ է:
Բարի ախորժակ:
