Ստացվում է, որ Հայաստանը Եվրոպայի ու Իսրայելի «դարդն» է քաշում, մտնելով շատ նուրբ աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ «հյուսվածքային» հանգույցներ

«Մենք խորապես մտահոգված ենք Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զարգացող պարենային անվտանգության ճգնաժամով և խստորեն դատապարտում ենք պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց»: Այս խոսքերի հեղինակը Հայաստանի էկոնոմիկայի նախարարն է, որոնք հնչեցրել է Բեռլինում՝ Պարենի եւ գյուղատնտեսության միջազգային համաժողովին:
Երբ հնչում են այդ խոսքերը, ապա թերեւս աներկբա պետք է ավելացնել Արցախի օրինակը, թե Բաքուն ինչպես էր պարենային անվտանգությունը օգտագործում Արցախի հանդեպ քաղաքական շանտաժ իրականացնելու եւ ռազմական ագրեսիայի նախապատրաստելու համար:
Այդ օրինակը շատ կարեւոր է, որովհետեւ առանց դրա, ստացվում է, որ Հայաստանը Եվրոպայի ու Իսրայելի «դարդն» է քաշում, մտնելով շատ նուրբ աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ «հյուսվածքային» հանգույցներ, որտեղ իրավիճակները մեղմ ասած միարժեք չեն եւ ըստ այդմ այդտեղ մտնելը նպատակահարմար չէ:
Հակառակ պարագայում, պետք է պարզապես զերծ մնալ այդօրինակ հայտարարություններ անելուց եւ մնալ Պարենի եւ գյուղատնտեսության «շրջանակում»:
Կիսվել սոց․ ցանցերում