Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների, ինչպես նաև երկու երկրների այլ գերատեսչությունների միջև գոյություն ունի ուղիղ կապ:
Այս մասին 2023 թվականի դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
«Մենք նշել ենք, որ ուղիղ կապ կա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վարչակազմերի միջև, ասեմ, որ նման կապ կա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների միջև»,- ասաց նա։
