Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում ավարտին է մոտենում շարժասանդուղքի հիմնանորոգումը

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գրեթե ավարտին են մոտենում կայարանի շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքները։

«Աշխատանքներն իրականացվում են մետրոպոլիտենի «Էլեկտրամեխանիկական» ծառայության և «Շարժասանդուղքներ» ուղեմասի վարպետների կողմից։

Մեր հմուտ աշխատակիցներն անում են ամեն ինչ, որպեսզի օր առաջ վերագործարկեն վերանորոգված ու արդիականացված շարժասանդուղքը։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են մետրոպոլիտենից։

Կիսվել սոց․ ցանցերում