Անհրաժեշտ մթերքներ (6 չափաբաժնի համար)
Հավի միս` 1-1,2 կգ
Պահածոյացված արքայախնձոր առանց շաքարի` 100 գ
Արքայախնձորի օշարակ (բանկայի միջից)` 1 բաժակ
Սոյայի սոուս` 2 ճ.գ. գդալ
Աղ` 1 թեյի գդալ
Մայոնեզ` 3 ճ.գ. գդալ
Աղացած սև պղպեղ` 0,25 թեյի գդալ:
Պատրաստման եղանակը
1. Հավի միսը լվացեք և կտրեք մասերի:
2. Պատրաստում ենք արքայախնձորի մարինադը․
-Պահածոյացված արքայախնձորները մանրացրեք բլենդերի մեջ կամ անցկացրեք մսաղացով։
-Վրան ավելացրեք արքայախնձորի օշարակը, սոյայի սոուսը, մայոնեզը, աղը։
3. Հավի կտորները դրեք մարինադի մեջ և մարինացրեք 1 ժամ։
4. Մարինացված հավի կտորները տեղափոխում ենք թավայի մեջ, վրան պղպեղ ավելացնում։
5. Արքայախնձորով հավի միսը եփում ենք տաք ջեռոցում (220 աստիճան): Ժամանակ առ ժամանակ մսին քսում մարինադ և շուռ տալիս:
6. Երբ արքայախնձորով հավը պատրաստ լինի (35-40 րոպե), տեղափոխեք ափսեի մեջ և ծածկեք ամանովով, որպեսզի փափկի։
Բարի ախորժակ։
