Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտшնգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել Իլ-76-ի վրա հшրձшկման հարցով

Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի (ԱԽ) հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով՝ կապված ռուսական Իլ-76 ինքնաթիռի վրա հարձակման հետ:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ակնկալելով, որ Ֆրանսիան՝ որպես նախագահող, հնարավորինս արագ կկատարի իր պարտավորությունները։

«Մոտ մեկուկես ժամ առաջ մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00-ին): Մենք մեծ հույս ունենք, որ Ֆրանսիայի նախագահությունը բարեխղճորեն կկատարի իր պարտականությունները և նման հանդիպում կնշանակենք որքան հնարավոր է շուտ: Ես չէի ցանկանա, որ 2022 թվականի պատմությունը կրկնվեր, երբ Բուչայի դեպքից հետո Մեծ Բրիտանիայի նախագահությունը երեք օրով հրաժարվեց նման հանդիպում հրավիրել»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք՝ այսօր Բելգորոդում ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվելործանվել: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ներսում գերիներ են եղել. զոհվել է 63 մարդ:

ՌԴ ՊՆ-ն դեպքի հետ կապված հետևյալ հաղորդագրությունն է տարածել՝ տեղի ունեցածն անվանելով Ուկրաինայի կողմից կազմակերպված ահաբեկչություն:

Կիսվել սոց․ ցանցերում