Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում hունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 26-ի երեկոյան ժամերին, 28-ի գիշերը, 30-ին՝ առանձին շրջաններում, 27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։

Երևանում hունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Կիսվել սոց․ ցանցերում