Շոկոլադապատ նուգա․խանութից ձեր այդքան սիրելի նուգան գնելիս մի պահ մտածած կլինեք, թե ինչ լավ կլիներ, եթե դրա պատրաստման ձևն իմանայիք

Բացում ենք «համեղ» գաղտնիքները մեր սիրելի լեդիների համար. համոզված ենք՝ կարողանալու եք ստանալ այս նրբահամ քաղցրավենիքը:

45-50 հատ կոնֆետի համար անհրաժեշտ է’

130 գրամ մեղր
400 գրամ շաքարավազ
2 ձվի սպիտակուց
300 գրամ բոված գետնանուշ
250 գրամ շոկոլադ’ կաթնային, սպիտակ, սև. ընտրությունը Ձերն է:

Մեղրն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 50 մլ ջուր: Դնել գազօջախին, միջին ջերմաստիճանով եփել մինչև եռալը: Եփում ենք մոտ 10 րոպե:

Պատրաստի օշարակը պետք է սառեցնել: Որպեսզի հասկանաք՝ ճիշտ պնդության է, թե ոչ, կատարեք այս փորձը :) Դրա համար Ձեզ պետք է սառը ջուր, որի մեջ կաթեցրեք օշարակից կաթիլներ: Դրանք պիտի հովանան’ շարունակելով մնալ փափուկ:

Մինչև օշարակը սառչում է, պատրաստում ենք բեզե:

Ավելացնում ենք օշարակը և շարունակում խառնել բեզեն մինչև ավելի ձիգ զանգված ստանալը: Հետո լցնում ենք բոված գետնանուշը և էլի խառնում:

Վերցնում ենք ջեռոցի թավան, վրան ամրացնում ալյումինաթուղթ, յուղում այն ու տարածում սպիտակուցային զանգվածը: Դնում ենք սառնարան և թողնում 1 ժամ :

Հանելուց հետո սառած նուգան կտրատում ենք փոքր կտորների և պատում նախապես հալեցրած շոկոլադով:

Աղանդերը դարձյալ դնում ենք սառնարան՝ այս անգամ համբերելով 30 րոպե:

Իսկ հիմա կարող եք վայելել: )

 

Կիսվել սոց․ ցանցերում