Տնական երշիկ՝ բաժակի մեջ․տնական երշիկը շատ ավելի համեղ և առողջարար է, քան խանութում գնվածը

Բաղադրիչները․

• Հավի կրծքամիս՝ 400 գ
• Երկարահատիկ բրինձ ՝ 50 գ
• Հավի ձու՝ 1 հատ.
• Կաթ՝ 150 մլ
• Աղ՝ 1 ճ.գ.
• Շաքարավազ՝ 1/2 թ.գ.
• Խմելի-սունելի՝ 1/2 թ.գ.
• Սոյայի սոուս՝ 1 ճ.գ.
• Սև պղպեղ (աղացած)
• Սխտոր՝ 2 պճեղ։

Պատրաստման ժամանակը՝ 30 րոպե
Չափաբաժինների քանակը՝ 6

Պատրաստման եղանակը

1. Լվացեք հավի կրծքամիսը և կտրատեք փոքր կտորներով։ Ավելացրեք աղը, շաքարավազը, աղացած սև պղպեղը, խմելի-սունելին, ճզմած սխտորը և սոյայի սոուսը։ Խառնեք և թողեք, որ մի փոքր մարինացվի։ Եթե երշիկը պատրաստվում է երեխաների համար, ապա պղպեղն ու սխտորը կարելի է չանել կամ նվազեցնել սխտորի քանակը։

2. Մինչ միսը մարինացվում է, եփեք բրինձը, քամեք ջուրը և սառեցրեք։ Բրինձը մի լվացեք: Այն պետք է լավ եփվի և փոխարինելու է օսլային։

3. Միսն ու բրինձը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք կաթը, ձուն։ Հարեք միչև փափուկ զանգված ստանալը:

4. Բաժակները պատեք ձեթով, աղացած միսը լցրեք բաժակի մեջ՝ մինչև եզրը թողնելով մոտ 1-2 մատի չափով։ Ստացվում է 3 կամ 4 մսով լցոնցած բաժակ՝ կախված բաժակի չափից։ Թեյի բաժակներ վերցնելու դեպքում դրանք պետք է հաստ պատերով լինեն։

5. Լցոնված բաժակները դրեք միկրոալիքային վառարանում ՝ կենտրոնին մոտ, ծածկեք միկրոալիքային վառարանի կափարիչով։ Եփեք 15 րոպե՝ ամբողջ հզորությամբ: Ժամանակի ավարտից հետո դուռը մի բացեք և վառարանից մի հանեք ևս 5 րոպե:

Եթե երշիկների եզրերն ավելի մուգ են ստացվել, թեթև տապակածի նման, մի անհանգստացեք, դա որակի վրա չի ազդի։

Ի դեպ՝ երշիկները բաժակից հեշտությամբ «դուրս են թռչում»։

6. Երշիկը լավ սառեցրեք, որից հետո կարող եք կտրատել ու մատուցել՝ ձեր սիրած սոուսով կամ կանաչեղենով:

Շատ համեղ և բնական Տնական երշիկը պատրաստ է։

Նման երշիկի պատրաստման հետ կարելի է փորձել՝ աղացած միսին ավելացնելով քաղցր պղպեղի կտորներ, ձիթապտղի օղակներ կամ այլ բանջարեղեն, պանիր, խոտաբույսեր։ Այս թեմայով շատ կարելի է երևակայել:

Ուրեմն՝ խիզախեք և երևակայեք:

Կիսվել սոց․ ցանցերում