Բաղադրիչները
• Հավի կրծքամիս՝ 700 գ
• Ցորենի ալյուր / ալյուր` 2 ճաշի գդալ
• Սխտորի փոշի` 2 թեյի գդալ
• Համեմունքներ (բաղադրատոմսով օգտագործվում է պատրաստի հավի համեմունք) — 1 թ. գ․
• Աղ` ըստ ճաշակի
• Սև պղպեղ` ըստ ճաշակի
• Կարտոֆիլի օսլա (առանց գնդիկների)` 1 ճ. գ․
• Սոդա` 1/2 թեյի գդալ
• Հավի ձու` 3 հատ
• Հանքային ջուր (բաժակը 200 մլ.)` 1/3 բաժակ
• Բուսական յուղ
• Կարագ — 1 ճ. գ․:
Պատրաստման եղանակըԲոլոր չոր բաղադրիչները լցրեք տարրայի մեջ՝ ալյուրը՝ 2 ճաշի գդալ, սխտորի փոշին՝ 2 թեյի գդալ, հավի պատրաստի համեմունքը՝ 1 թեյի գդալ, ավելացնել սև պղպեղ և աղ`ըստ ճաշակի, օսլա (1 ճաշի գդալ), սոդա (1/2 թեյի գդալ): Խառնեք:
Առանձին ամանի մեջ հարեք ձվերը (3 հատ)
Ձվով ամանի մեջ ավելացրեք չոր խառնուրդը:
Ավելացրեք 1/3 բաժակ հանքային ջուրը: Խառնուրդը կրկին լավ հարեք հարիչով:
Հավի կրծքամիսը կտրեք շերտերով 1-1,5 սմ հաստությամբ, թակեք երկու կողմից: Դրեք շնիցելները պատրաստված խառնուրդի մեջ: Այդպես թողեք 1 ժամ:
Թավայի մեջ լցրեք 1 ճաշի գդալ կարագը, ավելացրեք բուսական յուղ այնպես, որ տապակելիս շնիցելը կիսով չափ ծածկվված լինի: Թավան տաքացրեք միջին կրակի վրա: Շնիցելները երկու կողմից տապակեք 5-7 րոպե՝ մինչև ձևավորվի ձեր համար ցանկալի գույնը:
Թե ինչ մատուցել շնիցելի հետ՝ ընտրությունը ձերն է՝ ըստ ճաշակի։
Բարի ախորժակ։
