ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես են եկել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Վարաչպետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է Վրաստանին՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելու համար, այդ գործընթացում առանձնահատուկ ընդգծելով թե վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության և ժողովրդի ներդորւմը: Վարաչպետը սա համարել է պատմական իրադարձություն Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար:
Այնուհետ վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է՝ ինչի մասին են խոսել և ինչ է քննարկվել այսօր:
«Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ստորագրել ենք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր: Այսօրվա ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է, և արտացոլում է մեր ընդհանրությունները և նպատակասլացությունը:
Այնուամենայնիվ, այս նվաճումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր ջանքերը բազմապատկելու և ձեռք բերածով չսահմանափակվելու անհրաժեշտությունը, ինչի մասին խոսեցինք նաև միջկառավարական հանձնաժողովի նիստում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիում տեղի էր ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
