Վերանայվել են ՆԳՆ ոստիկանությունում ծшռшյության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող պահանջները. ովքեր կարող են դիմել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրային համալրման համատեքստում՝ գործնականում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրների լուծման նպատակով վերանայվել են ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Նվազեցվել են Ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերը՝ հասակը՝ 160 սմ-ից 155 սմ-ով, քաշը՝ 50 կգ-ից՝ 47 կգ-ով:

Մի շարք մասնագիտական եզրույթներ համապատասխանեցվել են միջազգային չափորոշիչներին, իսկ նկարագրված հիվանդությունները՝ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական չափորոշիչներին:

Սահմանվել են միասնական պահանջներ, որոնք վերաբերում են Ոստիկանության բոլոր ծառայություններին՝ անկախ պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթների տեսակներից։

Կիսվել սոց․ ցանցերում