Ֆրանսիայի դատարանը սահմանափակել է 88-ամյա դերասան Ալեն Դելոնի գործունակությունը։
Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Հայտնում են, որ դերասանը նախկինի պես կկարողանա ինքնուրույն գործողություններ կատարել, բացառությամբ ամենակարևորների (օրինակ՝ անշարժ գույքի վաճառք), որոնց համար պատասխանատու է դատարանի կողմից հատուկ նշանակված ներկայացուցիչը։
Նման ներկայացուցչի դերը նաեւ կայանում է նրանում, որպեսզի Դելոնին օգնի բժշկական օգնության եւ բժշկի ընտրության հարցում, նշում է հեռուստաալիքը:
«Սա շատ ուրախ որոշում է», — հայտարարել Է դերասանի դստեր՝ Անուշկա Դելոնի փաստաբան ֆրանկ Բարթոնը:
