«Մանչեսթեր Յունայթեդի» աստղը կտուգանվի գիշերային ակումբ այցելելու համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը 2 շաբաթվա աշխատավարձի չափով կտուգանվի գիշերային ակումբ այցելելու համար։ Տուգանքի չափը կկազմի 650 հազար ֆունտ ստերլինգ, գրում է Daily Mail-ը:

Անգլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը հիվանդության պատճառով բաց էր թողել հունվարի 26-ին կայացած մարզումը, հետո չէր մասնակցել նաև «Նյուպորտ Քաունթիի» դեմ գավաթային խաղին։ Միևնույն ժամանակ, հունվարի 25-ին Ռեշֆորդին տեսել էին Բելֆաստի գիշերային ակումբներից մեկում։ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է պատժել իր սանին։

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդն ակումբային մակարդակում անցկացրել է 26 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ։

Կիսվել սոց․ ցանցերում