Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններ են. մանրամասներ

Քիչ առաջ հայտնել էինք, որ ձերբակալվել է այսօր պաշտոնից ազատված Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից չհաստատեցին, սակայն նշեցին, որ այս պահին Էկոնոմիկայի նախարարությունում իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ լայնածավալ գործողություններ:

Մեր տեղեկություններով՝ Անի Իսպիրյանից բացի, այլ ձերբակալված անձինք ևս կան:

Ըստ տեղեկությունների՝ քննչական գործողություններն իրականացվում են երկու տարբեր վարույթներով: Խուզարկություններ են կատարվում ինչպես նախարարությունում, այնպես էլ մի շարք անձանց բնակարաններում, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 վայրում:

Կիսվել սոց․ ցանցերում