Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այն մեկնարկել էր այսօր՝ հունվարի 31-ին՝ Իջևան-Ղազախ հատվածում:
Հիշեցնենք, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։
Այս հանդիպմանը, ինչպես հայտարարվել է նախապես, կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել։
