Բшքվի և Երևանի միջև դե ֆակտո խшղшղություն է. Աлիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե ֆակտո խաղաղություն է, և երկրների սահմանին մի քանի ամիս խաղաղ իրավիճակ է տիրում:

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն կա, և երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է՝ տիրում է խաղաղ իրավիճակ, սակայն այս գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել»,- ասել է Ալիևը:

 

https://www.newsinfo.am/arm/article/view/E1ejqv_V9Je

Կիսվել սոց․ ցանցերում