Մենք ինչ անում ենք, չենք անում՝ մեր թշնшմին միշտ ներկա է, կապ չունի մենք դրա մասին հայտարարում ենք, թե չենք հայտարարում․ Նիկոլ Փաշինյան

«Դիվանագիտությունն ինքը գործիք է, ինչպես ձեր դիմաց դրված համակարգիչը, շատ էական է, թե ինչ ծրագիր է դրված իր մեջ, և մենք ինչ ծրագիր ենք օգտագործում։ Այսինքն՝ դիվանագիտությունն ընդամենը համակարգիչ է, մնացածը կախված է նրանից, թե ինչ ծրագիր է և արդյոք վինդոուզը լիցենզավորված է, թե՝ ոչ»,- այդ մասին այսօր պատասխանելով հարցին, թե դիվանագիտությունը ներկա անկայուն աշխարհում որքանով է ապահով գործիք անվտանգության համար, արտաքին աշխարհում մեր կայուն տեղն ապահովելու համար ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝  դիվանագիտությունը խոսացածն ու պայմանավորվածը փաթեթավորելու և արտաքին աշխարհին ներկայացնելու մեջ է։

«Օրինակ՝ ի՞նչ կապ ունի Ադրբեջանն այս պատմության հետ, կապ ունի՞, թե՞ կապ չունի։ Իրականում սա մեր ներքին խոսակցությունն է, բայց խնդիրն այն է, որ միշտ քո միջավայրը և այն մարդիկ, որոնց հետո դու ունես հարաբերություններ՝ բարեկամական, թե թշնամական, իրենք քո գիտակցության մասն են։ Մենք ինչ անում ենք, չենք անում՝ մեր թշնամին միշտ ներկա է, կապ չունի մենք դրա մասին հայտարարում ենք, թե չենք հայտարարում»,-ասաց վարչապետը։

Կիսվել սոց․ ցանցերում