30 տարվա մեջ առաջին անգամ Ադрբեջшնի և Հայաստանի միջև խшղшղություն կնքելու իրական պայմաններ են ստեղծվել. Բшյրшմով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրամիության երկրներին կոչ է արել զերծ մնալ Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելուց։

Բայրամովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա-Ադամովայի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման առաջընթացը։ Նա ընդգծել է, որ այս պահին վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ իրական պայմաններ են ստեղծվել երկրների միջև խաղաղություն կնքելու համար։

«Եվրամիության և որոշ անդամ երկրների կողմից Հայաստանին ցանկացած տեսակի ռազմական աջակցության տրամադրումը կվնասի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցմանը»,- ասել է նա։

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը չնայած ԵՄ-ի հետ իր վստահելի գործընկերությանը՝ նման գործողությունները կդիտարկի որպես երկակի ստանդարտների դրսևորում և սպառնալիք տարածաշրջանում խաղաղությանը:

Կիսվել սոց․ ցանցերում