Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից:

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ)։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում