փետրվարի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի և ՊԾ Երևանի քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականներով Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկներն իրականացրել են «Պարեկի փայտիկից հեռու» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր «Օրագիր» էլեկտրոնային լրատվամիջոցի մեր գործընկերները «օրվա կադր» լուսանկար էին հրապարակել, թե ինչպես է «բորդոյապատ յաշիկ»-ը Խանջյան փողոցում կանգնել ճանապարհի չթույլատրելի հատվածում։
Հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի գնդի պարեկների իրականացված «Պարեկի փայտիկից հեռու» օպերացիայի արդյունում «յաշիկ»-ի օրինախախտ վարորդը հայտնաբերվեց և ավտոմեքենան տեղափոխվեց ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդ Կարապետ Մկոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/02/02/1255017
