Թարմ ուղեղով, դառը սուրճի հետ
Բաթումը հայ քաղաքական և դիվանագիտական մտքի պատմության մեջ ընկալվում է ստորացման, հպատակեցման, պարտադրման վայր: Այստեղ 1918թ մայիս-հունիսին Օսմանյան կայսրության պարտադրանքով մեր հիմնադիր հայրերից Քաջազնունին, Խատիսյանը և Պապաջանյանը Հայաստանի անունից ստորագրել են Հաշտության և Բարեկամության դաշնագիր թուրքերի հետ:
Ես երբեք Բաթումը չեմ համարել ստորացման վայր, երբե՛ք:
Անգամ հոդված եմ գրել այսպիսի վերնագրով՝ «Բաթումից մի՛ ամաչեք, ամաչե՛ք Սևրից»:
Թուրքերի հետ չպետք էր և չպետք է կատակ անել: Թուրքերը և Թուրքիան, ըստ Վրացյանի, Հայաստանի համար ճակատագրական ուժ են:
Բաթումը մեր ժողովրդի համար եղել է նաև փրկության ափ:
1919-1920 թթ այստեղ, նավահանգիստ է հասել ամերիկյան օգնությունը, որը ուղղակի փրկել է սովահար հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության շրջանում: Քաձազնունին անձամբ պետք է մեկներ Ամերիկա օգնություն հայթայթելու նպատակով:
Մեկնաբանության մեջ դնում եմ մի քանի նյութ այս թեմայով:
Թ. Հ.
4 փետրվարի, 2024թ, Բաթումի
