Առաջիկա օրերին մի շարք մարզերում կդիտվի քամու ուժգնացում, որոշ տեղերում՝ գետնաբուք

Փետրվարի 5-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25 մ/վ, 6-ին՝ 30-35 մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը հանրապետության  առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25 մ/վ, 6-ին՝ 30-35 մ/վ, 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

Կիսվել սոց․ ցանցերում