Տիգրան Ավինյանն արձագանքեց վարչական ռեսուրս կիրառելու մասին քննադատություններին

«Իսկ այդ մարդը կա՞ր, որը հասկանում էր, որ այս ծավալի խնդիրները, որ Երևանն ունի, այն բյուջեի շրջանակում, որը Երևանն ունի, ուղղակի լուծելի չեն»:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից ՀՀ իշխանությունների՝ վարչական ռեսուրս չարաշահելու վերաբերյալ մեղադրանքներին, ըստ որի՝ վերջին մի քանի ամսում Կառավարությունը 10 միլիարդ դրամ է տվել քաղաքապետարանին՝ «Իմ քայլը» խմբակցության ծրագրերն իրականացնելու համար, ինչը, օրինակ, չէր անում նախորդ տարիներին:

«Երբ մարդիկ պահանջ են բարձրացնում, երբ որ ինձ զանգում, ասում են՝ կոյուղին, մանկապարտեզը, բակը, մյուսը, այգին և այլն, և արդարացի պահանջներ են ներկայացնում, թող այն ժամանակ էլ մարդը գնար, պտտվեր, հասկանար՝ ինչ պահանջ կա, և Կառավարությանն իր պահանջը ներկայացներ, և Կառավարությունն էլ, վստահ եմ, կբավարարեր»,- նկատեց Ավինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում