Ինչ է արել ՀՀ կառավարությունը հունվարին (տեսանյութ)

ՀՀ կառավարությունը տeսանյութ է հրապարակել, որում ներկայացvել է հունվար ամսվա իրակացված աշխատանքը:

Խորհրդային Միության Խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գործընթացը շարունակվում է: Այժմ հերթը մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնվածներինն է: Քաղաքացիները գումարը կարող են ստանալ կանխիկ ու անկանխիկ տարբերակներով:

Անձնական օգնական`մտավոր, հենաշարժողական կամ տեսողության հետ խնդիր ունեցող անձանց համար: Անցած տարվա փորձնական ծրագիրը լրամշակվել է և արդեն կառավարության որոշմամբ մեկնարկում է հանրապետության ամբողջ տարածքում:

Ցանկացած չափահաս պարտադիր վերապատրաստումներից հետո ֆունկցիոնալության որևէ խնդիր ունեցող անձին կարող է խնամել, աջակցել որոշումներ կայացնելու հարցում, օգնել կենցաղային հարցերում: 2024թ. ծրագրի համար հատկացվել է 151 միլիոն դրամ:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում