Ամերիկյան Հավայան կղզու ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է Նաալեհուից հինգ կիլոմետր հեռավորության վրա, 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
