Աշտարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է կայացել. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել

Փետրվարի 10-ին Աշտարակ քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին մասնակցել են Կուսակցության Արագածոտնի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և Կուսակցության վարչության անդամներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։

Կիսվել սոց․ ցանցերում