Հրդեհ Աշտարակի տներից մեկում

Փետրվարի 11-ին՝ ժամը 22։48-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Հ. Շիրազի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Շիրազի փողոցի մեկ հարկանի տներից մեկի տանիքում (մոտ 150 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։30-ին, մարվել՝ 23։47-ին։ Այրվել են տան տանիքի կառուցատարրերը (մոտ 70 քմ)։

Կիսվել սոց․ ցանցերում