Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղությունների շուրջ:

Կիսվել սոց․ ցանցերում