Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի մանկապարտեզում,:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը՝ մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակիցները տեղի ուժերով երեխաներին տարհանել են: Պարզվել է որ հրդեհը բռնկվել է տանիքում գտնվող էլեկտրական ջրատաքացուցիչի հատվածում:Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
