Կովկասի ապագան պետք է որոշեն երկրները, որոնց համար այս տարածաշրջանը ընդհանուր տուն է, ոչ թե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն. Գալուզին

Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն երկրները, որոնց համար այս տարածաշրջանը ընդհանուր տուն է համարվում, մինչդեռ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԵՄ երկրները չեն համարվում այդ երկրները:

Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ նշելով, որ այս համատեքստում ՌԴ-ն հակաարդյունավետ է համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ «արևմտականներին» տարածաշրջան ներքաշելը:

«Ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երևանը հակված է սրան։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի երկրում կամ տարածաշրջանում, որտեղ միջամտել են Միացյալ Նահանգները և նրա արբանյակները Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից, կայունություն և հաստատուն խաղաղություն չի եղել: Եղել է միայն պետականության կործանում, քաոս ու ապակայունացում։ Օրինակները շատ են՝ Բալկաններ, Իրաք, Լիբիա, Սիրիա, Իսրայելի օկուպացրած պաղեստինյան տարածքներ»,- ասել է Գալուզինը։

Ըստ ՌԴ փոխնախարարի՝ Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Հայաստանին օգնելու՝ կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ և հասնելու կայուն խաղաղության, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական մերձակայքում լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։

Կիսվել սոց․ ցանցերում