Ազատոճային ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։
Եզրափակչում Արսենը կմրցի Թուրքիայի ներկայացուցչի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 57 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից և 10:0 հաշվով հաղթանակ տարել Կամիլ Կերիմովի նկատմամբ:
