Ֆրանսիացի կինը Նանտեր քաղաքում այրել է Societe Generale բանկի մասնաճյուղը՝ հասկանալով, որ իր հաշվին բավականաչափ գումար չկա։ Այս մասին հայտնում է Actu17 պորտալը։
Հրատարակության տվյալներով՝ ֆրանսուհին փորձել է կանխիկ գումար հանել իր հաշվից, սակայն բանկի աշխատակցուհին չի կարողացել նրան տալ անհրաժեշտ գումարը և ստիպված է եղել հրաժարվել։ Այնուհետ կինը հանել է մոլոտովի կոկտեյլը, այրել ու շպրտել սենյակ։
Երբ կրակը տարածվել է ողջ տարածքում, այցելուները խուճապահար դուրս են վազել բանկից, բայց հանցագործը նույնիսկ չի փորձել թաքնվել ոստիկաններից. նա սկսել է կեցվածք ընդունել այրվող շենքի դիմաց:
Նրան ձերբակալել են, կասկածում են հոգեկան խանգարման մեջ։
🇫🇷 FLASH – Une femme a tenté d’incendier une agence de la Société générale, avant de prendre la pose fièrement devant la caméra, à #Nanterre. Elle a ensuite été interpellée par les forces de l’ordre, qui ont dû la soulever car elle refusait de se laisser faire. (témoins) pic.twitter.com/SOnwJiEddU
— Mediavenir (@Mediavenir) February 16, 2024
