ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոստումնալից զրույց եմ ունեցել Հայաստանում միգրացիայի կառավարման բարեփոխումների վերաբերյալ:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Էմի Պոպը՝ նշելով.
«Շնորհակալություն եմ հայտնում միգրացիայի հեռանկարներն իրականացնելիս միգրանտների պաշտպանությունը բարելավելու ուղղությամբ երկրի գործադրած ջանքերի համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄյունխենումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Էմի Պոպի հետ:
Քննարկվել են ՀՀ կառավարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
