Ռուսաստանից դեպի ԱՊՀ մի շարք երկրներ դրամական փոխանցումները 2023 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նուևյն ժամանակահատվածի համեմատ տարեկան կտրվածքով նվազել են 36%–ով՝ կազմելով 627,6 մլն դոլար։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»՝ վկայակոչելով ՌԴ վիճակագրական բաց տվյալները։
Խոսքը ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին է։ Ամենից շատ նվազել են Ռուսաստանից Վրաստան փոխանցումները՝ 4,5 անգամ (մինչև 70,5 մլն ԱՄՆ դոլար):
Գրեթե եռակի անգամ կրճատվել են նաև դեպի Ղազախստան փոխանցումները՝ (մինչև 14,8 մլն դոլար):
Ինչ վերաբերում է դեպի Հայաստան փոխանցումներին, ապա 2023 թ. դեկտեմբերին, ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների, դրանք կրճատվել են մոտ 30%–ով՝ հասնելով 297,5 մլն դոլարի (2022 թ. դեկտեմբերից այն կազմել է 423 մլն դոլար)։ Ինչպես և վերջին երկու տարիներին, հիմնականում ֆիզիկական անձինք գումար են փոխանցում առևտրային նպատակներով:
Միայն դեպի Ղրղզստան փոխանցումներն են աճել են 25,4 տոկոսով՝ հասնելով մինչև 244,7 մլն դոլար:
