Վանաձոր-Ալավերդի ճանապարհի Օձունի հատվածը մի քանի շաբաթ կշարունակի փակ մնալ

Մինչև մարտի 5-ը Օձունի խաչմերուկում իրականացվող ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։

Այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը՝ նշելով, որ շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Կիսվել սոց․ ցանցերում