Ավելի քան 50 հազար մարդ իշխանություններից պահանջել է Նավալնիի մարմինը հանձնել ընտանիքին

Ավելի քան 50 հազար մարդ պահանջել է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի գաղութներից մեկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դին հանձնել հարազատներին։

«ՕՎԴ-Ինֆո» (ОВД-Инфо) իրավապաշտպան նախագծի հատուկ ծառայության միջոցով փետրվարի 19-ին լուրի հրապարակման պահին ՌԴ Քննչական կոմիտե է ուղարկվել մոտ 50 հազար 700 դիմում, հայտնում:

Ծառայությունը պնդել է, որ ռուսական իշխանությունները չեն նշում 47-ամյա Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառը և հրաժարվում են նրա մարմինը հանձնել մորը։

«Սալեխարդի Քննչական կոմիտեն պնդում է, որ մահվան պատճառը պարզված չէ, և կատարվում է կրկնակի հյուսվածաբանական հետազոտություն, արդյունքները կստացվեն միայն հաջորդ շաբաթ։ Քաղաքական գործչի հարազատներն ու մերձավորները կարծում են, որ այդ կերպ իշխանությունները փորձում են թաքցնել նրա մահվան իրական պատճառը»,- ասված է հայտարարությունում:

Նավալնիի գործընկերները հայտարարել են, որ նրա մորը՝ Լյուդմիլա Նավալնայային, թույլ չեն տվել մտնել դիահերձարան, որտեղ, ամենայն հավանականությամբ, գտնվում է քաղաքական գործչի մարմինը։ Դիահերձարանի աշխատակիցները նաև չեն պատասխանել հարցին՝ արդյոք Ալեքսեյի դին այնտեղ է, թե ոչ:

Այս պահին հայտնի է, որ ՌԴ Քննչական կոմիտեն քաղաքական գործչի մորն ու փաստաբաններին հայտնել է, որ մահվան գործով հետաքննությունը երկարացվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Կիսվել սոց․ ցանցերում