Մեղրիի լեռնանցքում ձյուն է, Նոյեմբերյանի և Գորիսի տարածաշրջաններում՝ մառախուղ

Մեղրիի լեռնանցքում և Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից:

Նոյեմբերյանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կիսվել սոց․ ցանցերում