7 կրшկոց են արձակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ, բակում հայտնաբերվել է նաև «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա

Փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի եվրոպատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:

Ըստ սկզբնաղբյուրի՝ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, կրակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես առկա է եղել կրակոցի հետք:

Կիսվել սոց․ ցանցերում