Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Շահրամանյանի «ախրանիկ» Աշոտ Դանելյանի մասնակցությամբ «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպին։
«Կա՛մ կարգի հրավիրեք ինքնալուծարված ղարաբաղցի լկտի պաշտոնյաներին ու իրանց նազիր վեզիրներին, կա՛մ դա կանենք մենք…
Կարողա՞ մենք ձեզ մոտ օրերս ս….. անենք ԵՎԼԱԽ…
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ բոլորը պիտի իրենց պատշաճ ու քաղաքավարի պահեն.
Եվլախի թոփ աստղերը՝ առավել եւս…
Էս ժողովուրդը ամեն տեսակ խոտան այլեւս չի հանդուրժելու…»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը, շրջապատված անձնական «ախրանայով», այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ միջադեպ էր տեղի ունեցել:
Վերջինիս «ախրանիկներից» մեկը աչքի էր ընկել ագրեսիվ վարքագծով՝ փորձելով խոչընդոտել լրատվամիջոցներից մեկի օպերատորի աշխատանքը: Նա ձեռքով փակել էր 24News կայքի օպերատորի տեսախցիկը՝ հնչեցնելով անպարկեշտ արտահայտություններ՝ մասնավորապես ասելով. «Ս…ր ստեղաց շուտ»:
Այս միջադեպից ժամեր անց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ հայտնելով, թե ցավում են տեղի ունեցած միջադեպի համար՝ հայցելով ներողամտություն: Շահրամանյանն էլ հանդիպել էր լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ, դատապարտել կատարվածը:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Սամվել Շահրամանյանի «ախրանիկ» Աշոտ Դանելյանին քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկել:
