18-ից հետո եկած իշխանությունն ընդամենը հմտորեն օգտվել եւ «քաղաքականապես մակաբուծել» է հանրային համերաշխության փլատակների վրա

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասում է, որ 2018-ին իշխանության եկան մարդիկ, որոնք ոչնչացրին միասնության գաղափարը:
Ոչ, հարգարժան պարոն Օհանյան, թերեւս իրավացի չեք: Միասնության, իսկ գործնականում հանրային համերաշխության գաղափարը ոչնչացրել է կառավարող այն համակարգը, որի մաս եք եղել նաեւ Դուք: Ավելին, եթե այդ համակարգը հետեւողականորեն չոնչացներ հանրային համերաշխության գաղափարը, ապա պետությունն ու հանրությունը չէին հայտնվի 18-ի «ճամփաբաժանի» առաջ:
18-ից հետո եկած իշխանությունն ընդամենը հմտորեն օգտվել եւ «քաղաքականապես մակաբուծել» է հանրային համերաշխության փլատակների վրա:
Կիսվել սոց․ ցանցերում