Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն շուտով կայցելի Հայաստան։
Այս մասին նախարարը հայտնել է անձամբ՝ RTL ռադիոկայանի եթերում։
«Շուտով Հայաստան կգնամ խորհրդարանականների և արդյունաբերողների մեծ պատվիրակությամբ։ Ֆրանսիան զինտեխնիկա է մատակարարում բարեկամ Հայաստանին զուտ պաշտպանական նպատակով»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկնում է Հայաստան․ «Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ։ Մեր պարտականությունն է մեծացնել ՀՀ–ի պաշտպանական ներուժը»։
