Ադրբեջանում մարտական ուսումնավարժանքներ են անում «խիստ ցրտի պայմաններում» թեմայով։
Երկրի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ ուսումնավարժանքների ընթացքում հատուկ նշանակության ջոկատները առաջադրանքներ են կատարել տեղանքի մակետի վրա և ձնագնացներով տակտիկական տեղաշարժեր իրականացրել բարձրլեռնային և սասատիկ ցրտի պայմաններում։
Նշվում է, որ ուսումնավարժանքները իրականացվել են բարձր պրոֆեսիոնալիզմով։
