«Բևեռային գայլ» գաղութում փետրվարի 16-ին մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, բժշկական եզրակացության համաձայն, մահացել է բնական պատճառներով՝ հայտնել է Նավալնու ներկայացուցիչ Կիրա Յարմիշը: Քաղաքական գործչի մայրն էլ տեղեկացրել է, որ իրեն ցույց են տվել որդու մարմինը, սակայն պահանջել են գաղտնի հուղարկավորություն կազմակերպել՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի պայմաններով:
Հիշեցնենք՝ Նավալնիի մահից հետո ռուսական ԶԼՄ-ները գրել են, որ քաղաքական գործչի մահվան պատճառը եղել է թրոմբը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Քննիչները Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը. ևս 14 օր «քիմիական փորձաքննություն» կիրականացվի:
Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ թույլ տալու տեսնել որդուն։
