ՏԵՍԱՆՅՈՒԹ․Գնացել եք Լոս Անջելեսում համերգ եք տվել, որտեղի՞ց եք մեկնել, շոու-բիզնեսն էլ պետք է հարկ վճարի․ ՀՀ վարչապետ

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկերը:

Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ եթե չվճարվեն հարկերը, ապա օրենքով սահմանված պատասխանատվություն պետք է կրեն:

«Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են գնում, չէ՞, այդ օդանավակայանի ճանապարհը ո՞վ է կառուցում, կառուցվում է վճարված հարկերի միջոցով, բա որ Հայաստանում աշխատողները ասեն՝ մի րոպե, մենք ինչի պետք է վճարենք, որպեսզի ճանապարհ կառուցվի այն մարդկանց համար, որոնք գնում են արտագնա աշխատանքի, ինչի պետք է մեր հաշվին գնան, թող հարկ վճարեն ու գնան։ Ասում են՝ գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել: Որտեղի՞ց եք մեկնել, ի՞նչ ճանապարհով եք գնացել: Ուրեմն Հայաստանում հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի՛ օգտվեք: Ճանապարհի կողքի ճանապարհներից եղեգները հնձեք ու այդպես հասեք օդանավակայան: Կոշի՞կն է մենակ մաշվում, ճանապարհն էլ է մաշվում։ Էս ի՞նչ վերաբերմուքն է։ Կամ Զանգուի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասեք Երևան»,- նշել է նա։

Կառավարության ղեկավարը նկատել է՝ հարկերի միջոցով նաև երկրի անվտանգության հարցերն են լուծում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում